Previous Entry Share Next Entry
Տրնդեզ
Anahit astvacuhi
raulyta
Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն:
Այս խոսքերով են ողջունում միմյանց Տյառնընդառաջի ժամանակ )) գիտեիք? 
տրնդեզի կրակ
Տյառնընդառաջ -  Տրնդեզ ինչ կապ ունի ոնց ես անվանում մեկա իմ ամենասիրած տոներից մեկանա: տարորինակա բայց էս տոնը մանկուց սիրել եմ ոչ միայն կրակի վրայից թռնելու համար, այլ նաև իրա աղանդերների `  խեծախի ու փոխնձի համար: Հիմա էլ շատ չի փոխվել.. Խեծախը Լենականում ընդունված տերենդեզի ավանդական աղանդներիցա ու "ահավոր" համովա...

խեծախ

Ու այսօր շատ լավ սկսեցի տոնել...
Ընկերուհիս ինձ հրավիրել էր  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի կազմակերպած է Տյառընդառաջին նվիրված միջոցառումանը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ակտիվ ու հաճելի մասնակցությամբ: Հաճելի ու հավեսին միջոցառում էր: Նախ «Կարինի»
 նորապսակները կրակը վառեցին ու պարեցին շուրջը: հետո նրանց Գագիկ Գինոսյանն ու միացան մյուս կարինցները  և էլի տեղի ունեցավ իսկական հայկական ավանդական պարի տոն... վերջում բոլորս ինչպես կարգն է 3 անգամ թռանք կրակի վրայով ու տեղափոխվեցինք ներս:
Իսկ ներսում ներկայացվեց Տյառընդառաջ տոնի խորհուրդը, այնուհետև սկսվեց ֆուրշետային հատվածը, որը ժամանակ կրկին անպակաս էին հայակական պարերը ու այս անգամ արդեն Կարինի հետ պարում էին նաև հյուրերը: 
Մի խոսքով, շատ չջանջալացնեմ, շնորհակալություն Կիկիին  լավ օրվա համար:

Ու վերջապես ամենակարևորը` Էս տարի համել Արսենի առաջին Տրնդեզնա : Վույյյյ մռութիկը իրան շատ լավ էր զգում կրակի մոտ:


Ասում են Տյառնընդառաջի հետ վերջանում է ձմռան քառասունքը ու սկսում է գարունը... հուսանք, որովհետև արդեն ԳԱՐՈւՆ ԵՄ ՈւԶՈւՄ!!!!

Քեզ էլ շնորհակալություն որ եկար Անուկ ջան...:)

You are viewing raulyta